Ladynews.am-ը գրում է.

Ուրվագծումը դիմահարդարման տեխնիկաներից է, որը հնարավորություն է տալիս բրոնզերի և հայլայթերի միջոցով ընդգծել դեմքի գեղեցկությունը:

Մեզանից յուրաքանչյուրն առանձնահատուկ է. ինչ-որ մեկն ունի բարակ քիթ, սակայն լայն ճակատ, իսկ մեկ ուրիշի մոտ բացակայում են այտորկրների արտահայտված գծերը, սակայն փոխարենն ունի հյութեղ շրթունքներ: Ինչպե՞ս դիմահարդարման միջոցով քողարկել մանր թերությունները և շեշտադրել առավելությությունները: Օգտվեք ուրվագծման տեխնիկայից:

Ինպես ճիշտ կատարել դեմքի ուրվագծում

Քայլ 1. Տոնային կրեմով հավասարեցրեք դեմքի գույնը: Լայն և տափակ վրձնի միջոցով աչքերի տակի և այտերի շրջանում քսեք թաքցնող քսուկ:

Քայլ 2. Հայլայթերի միջոցով բացացրեք ճակատի մեջտեղն ու քթի գագաթը:

600x580

Քայլ 3. Մշակեք նաև կզակը և վերին շրթունքին թառած փոսիկը:

Քայլ 4. Այժմ եկել է բրոնզերի օգտագործման պահը: Վրձնի միջոցով քսեք այն այտոսկրների տակ:

600x580

Քայլ 5. Մազերի աճման գծի երկայնքով բրոնզերով ընդգծում արեք:

Քայլ 6. Քիթն ավելի նեղացնելուն կօգնեն երկու կողքերից քաշված գծերը:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել