Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր. Հայաստանի գլխավոր առավելությունն իր սփյուռքն էPanorama.am-ը գրում է․

Հայաստանի գլխավոր առավելություն իր սփյուռքն է: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան` պատասխանելով panorama.am-ի այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Եվրոպայի կետրոնում գտնվող և հարուստ երկրների հետ սահմանակցող Մոլդովան սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշներով զիջում է գրեթե միանման տարածք և ռեսուրսներ ունեցող, սակայն շրջափակման մեջ գտնվող Հայաստանին:

«Հայաստան հզոր սփյուռք ունի, այդ թվում և ԱՄՆ-ում: Շատ հաճախ դա հարուստ մարդիկ են, որոնք դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանիայում և այլ երկրներում ունեն լուրջ ազդեցություն: Նույնիսկ Մոլդովայում կա մեծ հայկական համայնք: Քիշնևի հենց կենտրոնում գտնվող փողոցներից մեկը կրում է «հայկական» անունը: Մոլդովան ոչ նման սփյուռք, ոչ էլ միջոցներ և կապեր ունի»,- նշել է Բոգդան Ցիրդյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել