Esem.am-ը գրում է.

Հայ հայտնիները քննարկումների կիզակետում են հայտնվում հատկապես այն ժամանակ, երբ ուշադիր երկրպագուները նրանց տեսահոլովակը, հագուստը կամ մեկ այլ իր համեմատում են գործընկերներից մեկի աշխատանքի կամ զգեստի հետ:

Վերջին` ամենաթարմ օրինակը Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի երկար, փայլփլուն զգեստների համեմատությունն է: Ինչքան էլ երգչուհիները նշեն, որ ոչ մեկին չեն կրկնօրինակում, միևնույնն է, այդ մասին խոսակցությունները պարբերաբար շարունակվում են:

Առաջարկում ենք համեմատել ներկայացված լուսանկարներն ու որոշել` նմանություններն ու տարբերությունները:

Նշենք, որ Լիլիթ Հովհաննիսյանն այս զգեստով ներկայացել է ԱՄՆ-ում կայացած  “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 11-ին: Սիրուշոն զգեստը հագել է Հարութ Փամբուկչյանի բեմական գործունեության 50 ամյակին նվիրված համերգին, որը նույնպես տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել