Araratnews.am-ը գրում է.

edd

Արաբական աշխարհում հայտնի եզդի փիլիսոփա, ծնունդով Սիրիայից Խոշանգ Բրոկան բաց նամակով դիմել է հայ ժողովրդին՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ- կողմից 10 օր առաջ ընդունած ասորի և հույն ժողովուրդների նկատմամբ իրականացվաց ցեղասպանության դատապարտման հայտարարությանը: Խոշանգ Բրոկայի բաց նամակը ներկայացնում ենք կրճառումներով.

Հարգելի հայեր, բախտակիցներ արյամբ և ցեղասպանությամբ՝ խաղաղություն Ձեր Հայաստանին:

Ինչպես հայտնի է մարտի 24-ին Ձեր խորհրադարանը ընդունեց կարևոր և պատմական որոշում՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբի արյունալի իրադարձություններին գնահատական տալով, որը տեղի է ունեցել Օսմանյան Կայսրության հրահանգով:

Եզդիները, ովքեր հանդիսանում են հայերին բախտակից ցեղասպանության հարցում այս որոշումը ընդունեցին ուրախությամբ, բայց նրանք մտահոգված են այն փաստով, որ իրենց հանել են այդ ցուցակից: Եզդիների անհանգստությունը կապված է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքի հետ, որում նա ասում է, որ եզդիների հարցը չի դիտարկում, քանի որ նրանք քրիստոնեաներ չեն և չկան փաստեր որոնք վկայում են եզդիների ցեղասպանության մասին: Այս կապակցությամբ հարց է առաջանում. ի՞նչ պատմական փաստերի մասին է խոսում պարոն Շարմազանովը: Այո, եզդիները քրիստոնեա չեն, բայց նրանք մշտապես ենթարկվել են ցեղասպանությունների աշխարհի իսլամացման կողմնակիցների կողմից 1400 տարվա ընթացքում, քանի որ եզդիները քրիստոնեաներից «վատն են և անհավատ»…: Իմ հայ ընկերներ, ես չգիտեմ, թե ինչ ցեղասպանության մասին է նշում պարոն Շարմազանովը, բայց եզդիները գիտեն Օսմանյան Կայսրության պատմությունը և համարում են, որ հայերի և եզդիների արյունը միևնույն աստիճան է թափվել: Հենրի Լեարդը (1817-1894 թթ), ով եզդիների և քրիստոնեաների ցեղասպանության ականատեսներից մեկն է, հաստատում է սույն թեզիսը իր «Նինվեյը և նրա մնացորդները» և «Նինվեյի փնտրտուքով» աշխատություններում:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եզդիները իսլամական գաղափարախոսության համաձայն դիտարկվում են որպես «սուրբ գիրք չունեցող» ժողովրդի, «անհավատներ», որոնք պետք է ոչնչացվեն և այս մոտեցումը շարունակվում է իսլամական խալիֆայության առաջին իսկ օրերից և մինչ օրս…: Իմ հայ արյունակից ընկերներ, իսլամական գաղափարախոսության դրոշի նրեքո իրականացված ցեղասպանությունների ժամանակ կամ ընթացքում եզդիները և քրիստոնեաները (Մասնավորապես հայերը) ապացուցեցին իրենց բարեկամությունը և այդ բարեկամության օրինակ է համարվում Ջհանգիր Աղան, որն ըստ հայկական աղբյուրների եղել է եզդի հերոս՝ կռվելով Օսմանյան Կայսրության դեմ և օգնել հայերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել