Ջուս. «Ցեղասպանությանը նվիրված փշաքաղեցնող ֆոտոշարք եմ ներկայացնելու»168.am-ը գրում է․

Մշտապես սկանդալային, աչքի ընկնելու մեծ փորձով և անկոտրում ձգտումով հայտնի երգչուհի Ջուսը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է մինչև ապրիլի 24-ը ներկայացնել իր նոր ֆոտոշարքը՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ինչո՞ւ է Ջուսն առհասարակ որոշել դիմել նման քայլի, ո՞րն էր երգչուհու նշանադրության «փլուզման» պատճառը, և արդյոք այդ նշանադրությունն ընդհանրապես իրակա՞ն էր, թե՞ պարզապես նախապես մտածված PR քայլ էր. այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ջուսի հետ:

- Ջուս, մեր հեռախոսազրույցի ընթացքում նշեցիք, որ բավական հետաքրքիր նոր ֆոտոշարք եք պատրաստվում ներկայացնել ապրիլ ամսին: Այն հետաքրքրական է ոչ այնքան նրանով, որ առնչվում է Ցեղասպանության թեմային, այլ, որ տվյալ ֆոտոշարքի հերոսուհին Դուք եք լինելու: Կբացե՞ք փակագծերը: 

– Ես որոշեցի անել ֆոտոշարք՝ նվիրված Ցեղասպանությանը: Կարող եմ միայն ասել, որ այն իր ազդեցությամբ լինելու է փշաքաղեցնող: 

Juce (6)

- Ի՞նչ իմաստով

– Չեմ կարող բացել փակագծերն ամբողջությամբ: Թող մնա գաղտնիք, բոլորը կտեսնեն այն ապրիլին: Նկարել է նոր լուսանկարչուհի Ռոսաննեն: Ֆոտոշարքը բոլորովին այլ բան է՝ տվյալ թեմային իր մոտեցմամբ: Մեծամասամբ բոլորն այդ թեմային անդրադառնալիս՝ նկարում են Ծիծեռնակաբերդում կամ գրում են՝ «Արմենիա՝ 100 տարի»… 

- Կոնկրետ ե՞րբ եք պատրաստվում ներկայացնել այդ ֆոտոշարքը: 

– Մինչև ապրիլի 24-ը: 

- Կարծում եմ, որ Դուք գիտակցում եք, որ հատկապես Ձեզանից նման ֆոտոշարք քչերն են սպասում: Ձեզ քիչ թե շատ ճանաչողներն արդեն սովոր են ավելի էքսպրեսիվ, բաց, սեքսուալ ֆոտոշարքեր տեսնելու, բայց հաստատ՝ ոչ այդ թեմային անդրադարձ՝ Ձեր կողմից: Բացահայտ գնում եք, այսպես ասած, «քննադատության գիրկը»: Ինչո՞ւ: 

– Իմ բեմական կերպարը կարող է և նման խոսակցությունների տեղիք տալ: Բայց կա մի մեծ ԲԱՅՑ: Այդ ցավալի թեման նաև իմ ընտանիքին է վերաբերում: Իմ նախապապն էլ է պատկանում այն հայերի շարքին, ովքեր տեսել են այդ ջարդն իրենց աչքերով: Ցեղասպանության ժամանակ նրա ծնողները զոհվեցին, իսկ նրան փրկեց մի կին, ով նրան իր փեշերի տակ պահելով՝ հասցրել էր դեպի նավ, որն էլ նրանց տարել էր Սուխում քաղաք: Այդպես նա փրկվել է: Ես իմ այդ ֆոտոշարքը նվիրում եմ նաև իմ նախապապին: 

- Նման ֆոտոշարքն ինչպե՞ս կընդունվի: 

– Կարծում եմ՝ իմ անկեղծ վերաբերմունքն ու հուզմունքը կերևա այդ ֆոտոշարքի յուրաքանչյուր լուսանկարից: Հիմա, անգամ եթե անում են նման ֆոտոշարքեր, շատ տարօրինակ է, բայց անում են մի տեսակ գլամուրային դեմքերով: 

- Տպավորություն է ստեղծվում, որ սկսած Հայաստանում գործող բջջային օպերատորներից և վերջացրած հասարակ առևտրականներով, բոլորը որոշել են գովազդվել՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի փաստն օգտագործելով և հերթական անգամ գումար աշխատելով: Էլ չենք խոսում անմոռուկների մասին, որոնք, առևտրականների թեթև ձեռքով, ամենուր են… Շուտով ի հայտ կգան նաև տեսահոլովակները, ֆոտոշարքերը… 

– PR-ը միանգամից երևում է, երբ դա արված է զուտ PR-ի համար: Ես որոշեցի այդ քայլն անել ոչ թե՝ այն պատճառով, որ իմ մասին հերթական անգամ խոսեն, այլ՝ քանի որ, նորից եմ կրկնում, այդ թեման ինձ համար միայն պատմություն չէ: 

Juce (7)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել