Ինչպես Էֆթանազիան օրինականացվեց ԲելգիայումBarometer.am-ը գրում է․

Կան երկրներ, որտեղ Էֆթանազիան կիրառվում է օրենքով սահմանված կարգով: Կան նաև հասարակություններ, որոնք իսպառ բացառում են դրա կիրառումը՝ հիմնվելով ավանդույթների կամ կրոնի վրա:

Օրինակ՝ Բելգիայում ի ծնե խուլ երկվորյակ եղբայրներ կային, որոնք 45 տարի անց են կացրել միասին ու վերջին մի քանի տարվա մեջ նկատել են, որ գնալով կուրանում են: Որոշեցին և դիմեցին ինքնասպանության թույլտվություն ստանալու համար: 2012թ.-ի դեկտեմբերի 14-ին նրանք իրենց կյանքին վերջ տվեցին Բրիստոլի բժիշկների օգնությամբ: Լրատվությամբ լուսաբանվել էր այդ դեպքը՝ նշելով, որ նրանցից ոչ ոք մահացու հիվանդությամբ չէր տառապում: Նրանց մահվան դեպքից ընդամենը մի քանի օր անց Բելգիայի կառավարությունը որոշեց փոփոխություն մտցնել օրենքի մեջ, համաձայն որի՝ այդուհետ թույլատրվելու էր անչափահասներին ու Այցհեմերի հիվանդություն ունեցողներին ինքնասպանություն գործել: Բելգիան Հոլանդիայից հետո երկրորդ երկիրն է, որ ընդունել է օրենք Էֆթանազիայի մասին:

Իրականում Էֆթանազիան երկու պնդում ունի. մեկն այն է, որ գործ ունենք մարդու կյանքի հետ ու ոչ ոք իրավունք չունի այն խլել մարդուց և հաջորդը մարդու կյանքի դադարեցումն է՝ հենց տվյալ մարդուն տառապանքներից ազատելու համար: Այս երկրորդ միտքը կարելի է նկատել դեռևս 17-րդ դարում Ֆրենսիս Բեկոնի մոտ, ով Էֆթանազիան բնորոշում էր որպես անցավ, երջանիկ մահ, որի ժամանակ "բժշկի պատասխանատվությունն է մեղմել մարդու մարմնի ֆիզիկական տառապանքները": Իսկ էֆթանազիայի մասին խոսում էին դեռևս Օգոստինոս կայսեր ժամանակներից:

Մի շատ լավ ֆիլմ կա, կոչվում է "Sea inside", որի ընթացքում դու քեզ հարցնում ու այդպես էլ մինչև վերջ չես կարողանում պատասխանել հետևյալ երկու հարցերին.

1/ Արդյոք կդիմեի՞ր Էֆթանազիայի, եթե լինեիր անբուժելի հիվանդ ու տանջվեիր:

2/ Արդյոք կօգնեի՞ր, որ դիմացինդ նման քայլի դիմեր, եթե իմանայիր, որ նա անբուժելի հիվանդ է ու տանջվում է:

Բարդ հարցեր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել