Tert.am–ը գրում է.

Մանչեսթրի 11-ամյա բնակիչ Լիամ Սքոուլզը աշխարհով մեկ հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մանկական հանդեսին ներկայացել է «Մոխրագույնի 50 երանգ» էրոտիկ ֆիլմի ոճով կոստյումով: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ըստ աղբյուրի՝ պատանի անգլիացին այդ տեսքով ներկայացել է Գրքի օրվան նվիրված միջոցառմանը՝ շոկի մատնելով դպրոցին և հայտնվելով ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Խիստ ուսուցիչները երեխային տուն են ուղարկել, իսկ նրա մայրը սոցցանցերում տարածել է երեխայի լուսանկարը. դրանում Լիամը մոխրագույն կոստյումով է և «բազմանշանակ» աքսեսուարներով՝ աչքակապ դիմակով, մտրականման իրով, որը ֆիլմի հերոսները օգտագործում էին ինտիմ տեսարաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել