Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վ. Սարգսյանի ծննդյան 56-ամյակի կապակցությամբPanorama.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի և «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

««Պատանի երկրապահ» ակումբի սիրելի՛ սաներ,

Շնորհավորում եմ ձեզ երդման արարողության և ձեր կյանքի գեղեցիկ ու նշանակալի այս օրվա առթիվ: Հայրենիքի պաշտպանությանը ծառայելու ձեր ուխտը սրբազան է, և ապագա ունի ձեզ նման պատանիներ ունեցող երկիրը:
Երկրապահ կամավորական միությունը ծնունդն էր այն կամավորական շարժման, որ ծավալվեց Արցախում, Հայաստանում և ողջ աշխարհում, որտեղ հայ կար: Սա հայության արձագանքն էր մեզ պարտադրված պատերազմին և հետևանքը՝ կանոնավոր բանակի բացակայության:

Սիրելի՛ պատանիներ,

Հիշե՛ք, կամավորների սխրանքն անմահ է: Նրանք իրենց նվիրվածությամբ, նաև կյանքի գնով լրացրեցին պետական զինված ուժերի բացակայությունը: Նրանք տվյալ պատմական պահին արեցին անհնարինը, իրենց արյամբ գնեցին այն թանկարժեք ժամանակը, որ անհրաժեշտ էր կանոնավոր բանակ ստեղծելու համար: Նրանք նաև դարձան այդ բանակի հիմքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել