Tert.am-ը գրում է․

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ասաց, թե այն ինչ կա, այսբերգի վերևի մասն էր միայն:

«Նախագահի ելույթից առաջ արդեն իրադարձություններ տեղի ունեցել էին, դա ԲՀԿ-ի՝ սեփական դերի փոփոխությունն էր, որ նա փորձեց ներկայացնել,-ասաց Ալեքսանդր Մարգարովը,-ԲՀԿ-ի ցանկությունը, որ պետք է ներկայանալ որպես այլ քաղաքական կշիռ ունեցող քաղաքական ուժ, պետք է լիներ հիմնավորված, իսկ հիմնավորումը պետք է ժամանակի թելով անցներ»:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից կամ կուսակցությունից դուրս եկած անձանց՝ քաղաքագետն ասաց. «Մարդիկ կայացնում են իրենց համար ռացիոնալ որոշում, ով ինչպես կուզի, կարող է այդպես անվանել»:

Պատասխանելով հարցին, թե որն է լինելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետագա դերակատարությունը, Ալեքսանդր Մարգարովն ասաց. «Եթե խոսվում է Ծառուկյանի դերակատարության մասին, ապա պետք է նախ և առաջ հասկանալ, թե ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է ստանալ այն ֆինանսական ռեսուրսները, որոնք մինչ այժմ կային: Եթե լինի, դա մի քիչ այլ հարց է, բայց եթե այդ ֆինանսական ռեսուրսները չլինեն, ապա ԲՀԿ-ն կդասվի մնացած այլ  կուսակցությունների շարքին»:

Քաղաքագետն ասաց, թե ԲՀԿ-ի դերը գնալով նվազում է և արդեն դժվար է ասել, որ այն կարող է երբևէ հանդես գալ որպես իշխող ուժ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել