Lurer.com-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նյութական կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի ճանապարհով ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ:

23-ամյա Ռ.Մաթոսյանի թունավորման վերաբերյալ նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2015 թվականի մարտի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ամուսնու՝ Երևան քաղաքում գտնվող հայրական տանը երիտասարդ կնոջ նկատմամբ տան որոշ անդամների կողմից դրսևորվել է դաժան վերաբերմունք: Արդյունքում գալով Վանաձոր քաղաք երիտասարդ կինը հոր գերեզմանի մոտ փորձել է ինքնասպան լինել ընդունելով մեծ քանակությամբ քնաբեր դեղահաբեր, սակայն բժշկական միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թ.Շուշանյանի կողմից 2015 թվականի մարտի 4-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել