Դիետա պահելու, կամ ավելի շուտ չպահելու հայկական առանձնահատկություններըBarometer.am-ը գրում է․

"Վերջ, երկուշաբթի օրվանից դիետա եմ պահելու", շատ հաճախ ասում ենք մենք՝ հայերս, ալկոհոլամսային շաբաթ-կիրակիներից հետո: Երկուշաբթի առավոտյան խրոխտ սպարտացու հոգեվիճակով սկսում ենք ինչ-որ մեկի առաջարկած դեղատոմսով պահել դիետա, երեքշաբթի օրը դիմանում ենք, չորեքշաբթի օրը սկսում ենք խղճալ ինքներս մեզ, հինգշաբթի օրը սկսում ենք շեղվել դիետայի կանոններից, ուրբաթ օրը ասում ենք. "Դե մի անգամ ենք ապրում", և այդպես գալիս է ալկոհոլամսային հերթական շաբաթ-կիրակին: Իսկ ով կարողանում է հետևել դիետային, հայտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում և կարծես առանձնահատուկ կարգավիճակ ունեն մեր հասարակության մեջ: Բոլորը նրանցից խորհուրդներ են հարցնում, իսկ նրանք Սողոմոն Իմաստունի դեմքով թելադրում են ինչ-որ բաղադրատոմսեր, անպայման իրենց կողմից լրացումներ անելով: Շրջապատում, նույնիսկ եթե խոսակցությունն այլ թեմայի շուրջ է պտտվում, նրանք կրկին անդրադառնում են այդ թեմային. "Վայ, էս Պուտինը ոնց ա նիհարել, ես էլ եմ նույն դիետայից պահում"…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել