10098208171in.am-ը գրում է․

ԱՄՆ Թեննեսի նահանգում 3 տարեկան տղան ատրճանակից կրակել է իր 18 ամսական եղբոր գլխին՝ հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ Հիլսբորո քաղաքում, որը գտնվում է Նաշվիլից 112 կմ հարավ-արևելք:

Տուժած երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:

Ոստիկանները նշել են, որ երեխան կրակել է 6.35 մմ տրամաչափի ատրճանակից: Իրավապահները դեռևս չեն պարզել, թե ինչպես է երեխային հասանելի եղել զենքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել