Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Երևանում կանչով դեպքի վայր մեկնելուց վթարի ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. shamshyan.comShamshyan.com-ը գրում է․

Հանրապետությունում կան վարորդներ, ովքեր իրենց դնելով «սուպերմենի» տեղ՝ մեքենան վարելու ընթացքում չեն զիջում անգամ շտապօգնության, հրշեջ ծառայության, ոստիկանական այն ավտոմեքենաներին, որոնք ձայնային ազդանշանները միացված են երթևեկում, իսկ, գրեթե մեծ մասամբ, այդ ավտոմեքենաները կամ հիվանդ են տեղափոխում, կամ կանչով մեկնում են դեպքի վայրեր, որպեսզի փրկեն վիրավորներին և շատ դեպքերում էլ ճանապարհային ոստիկանական և հրշեջների ավտոմեքենաները կանչերով մեկնում են դեպքի, հրդեհի վայրեր:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Security-Dream-Co-LTD-ի տրամադրած ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երևանում մարտի 2-ին տեղի ունեցել շտապօգնության Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաների բախումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 2-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչներ 38-ամյա Նիկոլայ Փասրադանովի վարած Opel Astra մակնիշի 33 DS 774 համարանիշի և 58-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած Fort Transit մակնիշի 037 UL 64 համարանիշի անվտոմեքենաները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել