Գլխամաշկի մազածածկույթը վերականգնող հրաշք եղանակՃաղատության խնդիրներ ունեցող տղամարդիկ կարող են նորից մազեր ունենալ: Այս մասին ասվում է Յելի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրության մեջ, համաձայն որի՝ մարդու մաշկի մեջ կան ցողունային բջիջներ, որոնք որոշակի ազդանշանի դեպքում կարող են խթանել մազերի աճը: Գիտնականների խումբը պարզել է, որ ճարպային շերտը, որը կազմում է մարդու գլխի մաշկի հաստության մեծ մասը, մազաթափության դեպքում բարակում է: Իսկ երբ մազերը նորից սկսում են աճել, այն նորից հաստանում է:

Գիտնականները ճարպային շերտում հայտնաբերել են ցողունային բջիջներ, որոնք, բացի ճարպային բջիջների հիմքը լինելուց, նաև պատասխանատու են աճի մոլեկուլներ ստեղծելու համար, որոնք փորձի ժամանակ լուրջ խթան են հանդիսացել մկների մոտ մազերի աճի համար: Հիմա գիտնականները փորձում են գտնել մեթոդ, որպեսզի օգնեն այդ ցողունային բջիջներին արտադրել անհրաժեշտ քանակությամբ աճի մոլեկուլներ:

Այս գիտափորձի հաջող ընթացքի դեպքում գիտնականները կարող են ապահովել մարդկանց համար անցավ մազաբուժություն` առանց վիրաբուժական միջամտությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել