Զառա Սահակյանը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության նոր սիթքոմումLife.panorama.am-ը գրում է․

Զառա Սահակյանը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության նոր սիթքոմում, որի աշխատանքային վերնագիրն է «Կանայք»: «Վերնագրի մի քանի տարբերակներ կան, որոնք քննարկման փուլում են: Չեմ կարող փակագծերը շատ բացել: Կասեմ, որ «սիթքոմ»-ում հիմնականում կանայք են ընդգրկված: Արտացոլում է կենցաղն ու իրականությունը. կանայք գտնվում են սկեսուր-մայրիկի տիրապետության տակ, տղամարդիկ դրսում աշխատում են, որ կարողանան ընտանիք պահել: Ես հարսներից մեկին եմ կերպարանավորելու, ով ունի բավականին հասուն երեխաներ: Տարիքով կնոջ դեր եմ խաղալու: Շատ հետաքրքիր կերպար է, բավական ինտրիգային իրավիճակներում է հայտնվում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Զառան:

«Սիթքոմ»-ի սցենարիստները «Vitamin»-ի տղաներից Չարենցն ու Արման Գևորգյանն են, նաև «Շանթ» հեռուստաընկերության սցենարիստներ Սամվել Ղուկասյանն ու Լևոն Բեգլարյանը: Ռեժիսորն է Արման Սարգսյանը: Այն եթերում կլինի մարտ ամսից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել