Մոսկովյան բորսաներում եվրոն և դոլարը թանկացել ենPanorama.am-ը գրում է․

ՌԴ Կենտրոնական բանկը հունվարի 30-ի համար եվրոյի պաշտոնական փոխարժեք է նշանակել 77,57 ռուբլին, ինչը նշանակում է, որ եվրոն թանկացել է 1,3 ռուբլիով: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռուն»: Աղբյուրի փոխանցմամբ՝ դոլարը թանկացել է 1,6 ռուբլիով՝ հասնելով 68,73 ռուբլիի: 

«Լենտան» նշում է, որ մոսկովյան բորսաներում ամերիկյան արժույթը 69,15 ռուբլի է դարձել, իսկ եվրոն՝ 78,3: 

Հունվարի 29-ի դրությամբ Բրենթ տեսակի նավթի մեկ բարելը լոնդոնյան ICE բորսայում 48,81 դոլար արժե:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել