Wedding.am-ը գրում է․

Այս թեստը ցանկալի է անցնել միասին, քանի որ միայն այդ դեպքում այն ընտանիքին կբերի մաքսիմալ օգուտ, ավելի կմտերմացնի ձեզ և կօգնի լավ հասկանալ միմյանց: Յուրաքանչյուր հարցի պատասխանը պետք է լինի 0-10 միավոր, որը դուք կնշանակեք ինքներդ ձեզ` կախված նրանից` միշտ, հաճախ, հազվադեպ կամ էլ երբեք չեք անում այնպես, ինչպես գրված է: Փորձեք հարցերին ազնվորեն պատասխանել:

Թեստ ամուսնու համար

1. Ուշադի՞ր եք ձեր կնոջ հանդեպ, ծննդյան օրը, ամուսնության օր ծաղիկներ կամ այլ նվերներ մատուցո՞ւմ եք նրան

2. Հետևո՞ւմ ենք ոսկե կանոնին չքննադատել կնոջը օտարների, նույնիսկ հարազատների ներկայությամբ

3. Բացի տան համար անհրաժեշտ առևտրի գումարը, անձնական ծախսերի միջոցներ տալի՞ս եք նրան

 4. Ջանքեր գործադրո՞ւմ եք, որպեսզի հասկանաք կանացի բնավորությանը բնորոշ տրամադրության տատանումներից, հոգնածությունից, լարվածությունից ի հայտ եկող նյարդային վիճակները

5. Ձեր ազատ ժամանակի գոնե կեսը անցկացնո՞ւմ եք ձեր կնոջ հետ

6. Զերծ եք մնո՞ւմ ձեր կնոջը հարևանի կնոջ հետ համեմատելուց, եթե դա ձեր կնոջ օգտին չէ

7. Հետաքրքրվո՞ւմ եք ձեր կնոջ մտավոր կյանքով, այն գրքերով, որոնք նա կարդում է, կիսո՞ւմ եք տարբեր հարցերի շուրջ նրա կարծիքը

8. Առանց խանդելու թույլ եք տալի՞ս, որ նա պարի այլ տղամարդկանց հետ կամ ընդունի նրանց ընկերական ուշադրությունը

9. Օգտագործո՞ւմ եք հնարավորությունը, որպեսզի գովաբանեք ձեր կնոջը և հայտնեք ձեր հիացմունքը

10. Շնորհակալություն հայտնո՞ւմ եք ձեր կնոջը` ձեր հանդեպ ցուցաբերած փոքրիկ ուշադրությունների համար` կոճակ ամրացնել, վերնաշապիկ արդուկել և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել