Ես ուզում էի իմ երկրորդ կեսին հանդիպել իրական կյանքում, ոչ թե երազում. Անահիտ ԿիրակոսյանLife.panorama.am-ը գրում է․

Հունվարի 31-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Տոնին ընդառաջ՝ Life.panorama.am-ը իր ընթերցողներին կներկայացնի սիրված մարդկանց սիրո պատմությունները:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր ամուսնու՝ իրավաբան Արտակ Սարգսյանի հետ ծանոթացել է գործնական հարթությունում: Հետագայում, գործնական հարաբերությունները վերաճել են ավելիին: «Ես իրավաբանական խորհրդի կարիք ունեի, որը հետագայում համացանցային երկարատև շփման վերածվեց: Արդյունքում՝ հիմա մենք միասին ենք, գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք ունենք»,-գոհունակությամբ նշեց դերասանուհին: Նրանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է ծանոթ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին և արդյո՞ք երբևէ համտեսել է սիրելիին երազում մատնանշող աղի բլիթ. «Տոնին շատ լավ ծանոթ եմ: Գեղեցիկ տոն է, որի հիմքում ընկած է ամենավեհ զգացմունքը՝ սերը: Սուրբ Սարգիսը սիրո բարեխոսն է, ով օգնում է երիտասարդներին՝ գտնելու իրենց կեսին: Սակայն ասեմ, որ աղի բլիթ երբևէ չեմ կերել: Դա նույնն է, որ գիրքը չավարտած՝ վերջին էջը կարդաս: Ես ուզում էի իմ երկրորդ կեսին հանդիպել իրական կյանքում, ոչ թե երազում: Կարծում եմ, սերը պետք է գա անսպասելի իրավիճակում ու անսպասելի ժամանակ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել