Ինչ կարգավիճակում է այս պահին գյումրեցի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը (Զապ)Armlur.am-ը գրում է․

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել հայազգի հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, ով առավել հայտնի է Զապ անվամբ: Նա ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ Ռուբիկ Ստեփանյանի որոշմամբ՝ կալանքի ժամկետը լրանալու և այն չերկարացնելու հիմքով: Նշենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել Զապի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:

Փաստորեն՝ նախարարության միջնորդությունը մերժվեց: Այս պահին «օրենքով գողը» փաստացի իրավական կարգավիճակ չունի: Նա գտնվում է ազատության մեջ, իսկ Չեխիայի գերագույն դատարանը, որտեղ նա դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման, դեռևս պարզ չէ՝ երբ կնշանակի դատական նիստը: Այստեղ, թերևս, կարևոր է այն հանգամանքը, որ Զապն ունի արդարացման ակտ դատական երեք ատյաններով:

Միայն մեկով էր նա ազատազրկման դատապարտվել, ինչն էլ բողոքարկվել է փաստաբանների կողմից: Նշենք նաև, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը սահմանված 5 օրյա ժամկետում չի բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, իսկ Անդրանիկ Սողոյանի մասով գործերն ավելի վաղ դատախազությունը փոխանցել էր Արդարադատության նախարարությանը: Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, ձերբակալվել էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հոկտեմբերի 30-ին: Տեղեկացնենք, որ ավելի վաղ Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել Անդրանիկ Սողոյանի և նրա 4 համախոհների նկատմամբ: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն և շորթում կատարելու մեղադրանքով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել