Pastinfo.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող  Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։ 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ 
 
Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ 
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են  ձեռնարկվում՝  դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, առերեւույթ հանցագործության կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
 
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել