pic_db851147ef86249727fb45901b95f7f21in.am-ը գրում է․

Մերձավոր Արևելքում զոհվել է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) բարձրաստճան հրամանատար Աբու Մուհամեդ էլ-Ամրիկին: Այս մասին հաղորդում է NBC News-ը:

Իսլամիստի զոհվելու մասին հայտնել է ամերիկյան Flashpoint Intelligence կազմակերպությունը, որը համացանցում հետևում է ահաբեկչական խմբերի գործունեությանը: Նշվում է, որ էլ-Ամրիկիի մահվան մասին հայտնել են «Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի գործունեությանը ծանոթ ջիհադիստները»:

Պենտագոնը և ԿՀՎ-ն այս տվյալները դեռ չեն հաստատել: Բացակայում է նաև ահաբեկչի մահվան տեղի և ժամանակի մասին տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել