Մեր կողքին ապրող՝ ճապոնական մուլտաշխարհից եկած Սերինեն (ֆոտոշարք)168.am-ը գրում է․

Քայլում ես Երևանի կենտրոնական փողոցներով, ու հանկարծ միանման անցորդների մեջ հայտնվում է մեկը, ով տարբերվում է բոլորից` իր վառ, գունեղ մազերով, համարձակ քայլվածքով, կարճ շրջազգեստով: Այդ աղջիկը Սերինեն է, հայտնի Սերինեն, ով չի նկատում ոչ ոքի ու ապրում է իր ստեղծած աշխարհում: Աշխարհում, որը լի է ճապոնական անիմե մուլտֆիլմի հերոսներով ու հազարավոր երազանքներով: Ինքն էլ իր ստեղծած հերոսներից մեկն է` ամենագունեղն ու իրականը. նա ճապոնական մուլտաշխարհից եկած Սերինեն է:Serine (7)

Serine (4)

Արտասովոր աղջկան հաճախ կենտրոնական փողոցներում քայլելիս կնկատեք, բայց մարդաշատ վայրերում կամ այգում նստած` երբեք: Մեկ րոպե այգու նստարանին նստելը վաղուց արդեն նրա համար երազանք է դարձել: Վստահ է` րոպե չանցած մոտենալու են անցորդներն ու փորձելու նեղացնել իրեն: Երբ Սերինեին առաջարկեցի գնալ որևէ բացօթյա գեղեցիկ վայր ու զրուցել այնտեղ, նա առաջարկեց ընտրել հակառակը` մեկուսի մի փակ տեղ, և շտապել, քանի դեռ նեղացնողները չէին հանդիպել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել