Ջասթին Բիբերը գերազանցել է Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)Life.panorama.am-ը գրում է․

Ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը նախորդ տարի համացանցում մեծ հռչակ ձեռք բերեց իր լուսանկարների ու հետաքրքիր ֆոտոշարքերի շնորհիվ: Դրանցից հատկապես համարձակ էր Paper ամսագրի ֆոտոշարքը, որը կոչվում էր Break the Internet: Սակայն արդեն ժամանակն է փառքի դափնեպսակը Բիբերին հանձնելու համար: Երգչի նոր ֆոտոշարքը, որն արվել է Calvin Klein ներքնազգեստի ապրանքանիշի համար, գերազանցել է Քիմ Քարդաշյանի ռեկորդը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, լուսանկարների հրապարակման պահից 48 ժամվա ընթացքում դրանք դիտվել են մոտ կես միլիոն անգամ, որը գրեթե 5 անգամ գերազանցում է Քարդաշյանի արդյունքը: Եվ դա ամենևին զարմանալի չէ, քանի որ երգչի՝ դաջվածքներով պատված մկանուտ մարմինն իրոք գրավիչ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել