Միջոցներ` երեխայի իմունիտետը բարձրացնելու համարLife.panorama.am-ը գրում է․

Յուրաքանչյուր մայրիկի համար հիվանդ երեխան տխրության առիթ է. նա դիմում է բոլոր հնարավոր միջոցների, որպեսզի երեխան միշտ առողջ լինի, աշխույժ և ուրախ:

Երեխաներ կան, որոնք հազվադեպ են հիվանդանում, սակայն կան երեխաներ էլ, որոնք հաճախ հազում են, հիվանդանում: Դա նրանից, է, որ որոշ երեխաների մոտ իմունիտետը բարձր է, իսկ մյուսների մոտ՝ թույլ: Ինչպե՞ս ամրացնել երեխայի դիմադրողականությունը (իմունիտետը) վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Կան շատ ժողովրդական ու բժշկական միջոցներ: Դրանց զուգահեռ մանկաբույժները հորդորում են ուշադրություն դարձնել նաև երեխայի ու նրա առողջության հանդեպ ծնողների վերաբերմունքի վրա, որը քիչ դեր չի խաղում երեխայի առողջության հարցում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուր իմունիտետ ունեն այն երեխաները, որոնց ծնողները չեն կենտրոնանում նրանց առողջության վրա:

«Happy mama» կայքը առաջարկում է հետևյալ տարբերակները, որոնք «թշնամի» են երեխայի իմունիտետի համար:

1. Ծայրահեղ մաքրությունը. իհարկե, մաքուր լինելը շատ կարևոր է և առողջ լինելու համար կարևոր գործոն: Սակայն դա չպետք է հասնի ծայրահեղության: Եթե երեխային պահեք մշտական մաքրության մեջ, անընդհատ մաքրեք ամեն ինչ ու ամենուր, անընդհատ լվանաք խաղալիքները, երբ ընկնում են հատակին, կանչեք բժիշկ ցանկացած հարցի դեպքում, ապա երեխայի օրգանիզմը պատրաստ չի լինի բակտերիաներին ու վիրուսներին դիմավորելու համար:

2. տաքության մեջ պահելը. եթե երեխան մշտապես տաք հագուստների մեջ է, ապա նա հեշտությամբ փոքր քամու դեպքում կհիվանդանա: Փորձեք երեխային քիչ հագցնել, որպեսզի ինքն իրեն հարմարավետության մեջ զգա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել