Սահմանային առօրյաYerkir.am-ը գրում է․

«Էս ամբողջ հիմնարկն իմն ա»,-Ոսկևանի եկեղեցու առջև գոհ ժպտում է  Նունուֆար Դավթյանը:  1803 թվականին  կառուցված փայտյա եկեղեցին  100 տարի անց քարե դարձավ, 100 տարի անց էլ ՝ 2003-ին  վերակառուցվեց: Բարերարը գյուղի փեսա էր , ավելի կոնկրետ ՝ տիկին Նունուֆարի փեսան : Այսպես՝«  ծանոթի  կարգով »  էլ սուրբ Գայանե եկեղեցու հսկիչ  նշանակվեց  Նունուֆար Դավթյանը: Տիրություն է անում նաև հարևանությամբ կառուցված մարզասրահին :  «Զարգանում ենք» ,- կեսժպիտ սկսում է  տիկին Նունուֆարը, հետո արագ անցնում սահմանամերձ Ոսկևանի առօրյային . «Կրակոցը  վեր լի վեչ, լավը կլի, արդեն ամպը գոռալուցն էլ եմ վախըմ»:    Գնդակոծության  ժամանակ  եկեղեցու հսկիչը , որ մկրտված էլ  չէ , դիմում է փոքրիկ խորամանկության ՝ արագ  ականջից հեռացնում  է չլսողների համար նախատեսված սարքը . «անջակս հանըմ եմ, կրակոցը մանամ վեչ»:  Լավ լսողներն  էլ  20-25 տարում սովորել են. կյանք է սահմանի վրա:   Գյուղը  հայ-ադրբեջանական  սահմանից  ընդամենը 1,5 կիլոմետրի վրա է : Ոսկևանի գյուղապետ Սերյոժա  Աբրահամյանը   պաշտոնաթող զինվորական է , կրակոցները  «բանի տեղ չդնելը»  թվերով է ապացուցում. գյուղն ունի 407 ծուխ, բոլորը տեղում են , այս տարի էլ  21 փոքրիկ է ծնվել. աննախադեպ թիվ է վերջին տարիների համար: Դպրոց-մանկապարտեզ ՝ նորոգված են , համայնքային կենտրոնի ու ամբուլատորիայի շենքերը ՝ ընթացքի մեջ: Գյուղապետ Աբրահամյանը հատուկ անդրադառնում է փոքրիկ արտադրության հիմնման ծրագրին, որ սկսել է  « Սլովակ » ՍՊԸ-ն:  Ոսկևանցիների  աճեցրած մրգերից  ու հատապտուղներից օղի կթորեն :  Խոստացել են  մեկ տարում 300 հազար եվրոյի ներդրում անել,  30 ոսկևանցու էլ գործի ընդունել: Ոգելիցի այս արտադրության  համար գյուղապետարանը  հին մանկապարտեզի շենքն է հատկացրել ՝ ուղիղ ադրբեջանական դիրքերին է նայում:  Դիրքերը «չտեսնելու են տալիս» ոչ միայն սլովակները . գյուղը 300 հեկտար վարելահող ունի, մեկ սանտիմետր անգամ անմշակ չէ: Ոսկևանն էլ  ամռանն ակտիվացած  կրակոցների թիրախում էր,  փոքրիկներին գյուղից հանեցին,  տներ վնասվեցին :  Տուժած ընտանիքները  վնասի փոխհատուցման գումարն  արդեն ստացել են ,  փոքրիկներն էլ վերադարձել են գյուղ:    

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել