Սամվել Բալասանյանը` դեպրեսիայի մեջArmlur.am-ը գրում է․

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր տարեվերջյան ասուլիսին լրագրողների առջեւ անկեղծացավ՝ խոսելով արված եւ չարված գործերից: Անդրադառնալով Գյումրի քաղաքի երկորդական փողոցների թերի ասֆալտապատմանը՝ քաղաքապետը հիշեցրեց, որ դեռեւս սույն թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրու 6 փողոցների ասֆալտապատման համար ավագանին ՀՀ Կառավարությանն ուղերձ էր ուղղել՝ պահուստային ֆոնդից 1մլրդ 281մլն դրամ հատկացնելու համար, ինչը, սակայն, Կառավարությունն օրեր առաջ մերժեց: Քաղաքապետը, սակայն, չի հուսահատվում: Ասաց, որ եկող տարի առկա խնդիրը համայնքը կվերցի իր վրա՝ չմոռանալով շեշտել, որ այս տարի լուրջ խնայողությունների հաշվին 2014-ի բյուջեն 90 տոկոս ի կատար է ածվել: Խոսելով ջրաշինական ընկերությունների եւ քաղաքի քանդված փողոցների մասին՝ քաղաքապետը խոստովանեց, որ չնայած ջրաշինական ընկերությունների հետ աշխատանքը համակարգված չէր, այնուամենայնիվ իրենք մեծ առաջընթաց գրանցեցին՝ քաղաքը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելով, որը Գյումրու համար երազանք էր դեռ քաղաքապետի մանկության տարիներին: Քաղաքի փողոցների ցեխն էլ, ըստ Ս. Բալասանյանի՝ ջրամատակարարման արդյունք է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել