Կադիրովի մամուլի քարտուղարը դատի կտա Քսենիա ՍոբչակինYerkir.am-ը գրում է․

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մամուլի քարտուղար Ալվի Կարիմովը հայտնել է , որ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի դեմ դատական հայց է պատրաստվում՝ Պուտինի մամուլի ասուլիսի ժամանակ իր հնչեցրած սուտ մեղադրանքների համար. հայտնում է ren.tv-ն: Հիշեցնենք, որ երեկ  Սոբչակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Չեչնիայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խախտում են ՌԴ օրենսդրությունն ու Սահմանադրությունը։

«Կադիրովը փաստացիորեն հայտարարել է, որ Չեչնիայի տարածքում չեն գործում ռուսական օրենքները, և նշել է, որ բոլոր ահաբեկիչների բարեկամները կպատժվեն, իսկ այտեղ գործող միակա իրավապաշտպան կազմակերպությունը հետապնդվում է»,- ասել էր Սոբչակը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել