Tert.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում ստացվել են նյութեր՝ Երևանի տարբեր հասցեներում 6 ավտոմեքենայի հրկիզման դեպքերի վերաբերյալ, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ նախապատրաստված նյութերով 4 դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 1 դեպքի վերաբերյալ գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ևս 1 դեպքի վերաբերյալ՝ 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նախաքննության շրջանակներում հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը բացահայտելու համար։

Այսպես՝

- 2014թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը` Ս.Մելքոնյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:

- 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Լուսինե Գալստյանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը, անվաթևը և հետևի նստատեղը՝պատճառելով զգալի չափի գույքային վնաս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել