Զոհված օդաչուների հոգեհանգիստը տեղի կունենա վաղըArmlur.am-ը գրում է.

Հակառակորդի կողմից նոյեմբերի 12-ին կործանված «ՄԻ-24» ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների հարազատներն այսօր եղել են ԼՂՀ-ում:

Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, նրանց ՊՆ-ն առաջարկել է հերոս զինվորների հոգեհանգիստն անցկացնել Սուրբ Սարգիս եկեղեցում: Այն տեղի կունենա վաղը՝ զինվորական արարողակարգի համաձայն:

Armlur.am-ին հայտնի դարձավ նաև, որ զոհված օդաչուների՝ հետմահու պարգևատրված «Արիության համար» մեդալները, ԼՂՀ-ում կփոխանցվեն նրանց հարազատներին: Արդյոք զոհված զինծառայողների հուղարկավորությունը տեղի կունենա Եռաբլուրում, դեռևս հաստատված չէ: Նշենք նաև, որ ճանաչելի է եղել միայն լեյտենանտ Ազատ Սահակյանի դին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել