Barometer.am-ը գրում է.

Արդեն հինգերորդ տարին է ինչ Բարեգործությունների աջակցության հիմնադրամը (Charities Aid Foundation) կազմում է "Աշխարհի բարեգործական ինդեքսը", որի միջոցով ուսումնասիրվում է առանձին պետությունների բարեգործական վարքագիծը:

Ըստ հետազոտության արդյունքների մոլորակի "ամենամեծահոգի" կամ "առատաձեռն" պետություններն են համարվում Մյանմարը և ԱՄՆ-ը, որոնց հետևում են Կանադան, Իռլանդիան և Նոր Զելանդիան: Ամբողջական աղյուսակը ներկայացնում ենք ստորև:

Աղյուսակ

 

 

Բրիտանական այս հիմնադրամը աջակցում է բարեգործության գաղափարին ընդհանրապես և բարեգործական կազմակերպություններին մասնավորապես: Վերջինիս կողմից կազմված աղյուսակը հիմնվում է "Գելափ"-ի իրականացված հետազոտության վրա, այն ուսումնասիրում է պետություններում գործող բարեգործական կազմակերպություններին, դոնորական մեխանիզմները և կամավորական գործունեության ակտիվությունը տվյալ պետությունում:

Հետաքրքրական է, որ ցանկում հայտնված պետությունների մեծամասնությունը Մեծ 20-յակի անդամ հանդիսացող խոշոր պետություններ են, բացակայում են Թուրքիան և Ռուսաստանը: Ի զարմանս մեզ ցանկում տեղ է գտել նաև մեր հարևան Իրանը:

Հետազոտությունում նկատելի է մեկ կարևոր բաց: Ցուցակում չկա ԵՄ-ն, քանի որ առանձին պետություն չի համարվում: Սակայն հայտնի փաստ է, որ ԵՄ անդամ պետությունները իրենց արտաքին բարեգործական և դոնորական առաքելությունները իրականացնում են ԵՄ-ի միջոցով, որը համարվում է մոլորակի խոշորագույն դոնորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել