Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր լրագրողի հարցին, թե ինչու են մարդիկ Հայաստանից արտագաղթում և ինչու է ազգը գնալով աղքատանում, պատասխանեց. «Էդ ո՞ր ազգն ա հարստանում, դու էլ աղքատ ես։ Տեսեք Ռուսաստանում ինչ ա կատարվում։ Եվրոպան էլ կուշտ «գուլյա՞տ» ա անում»։

Գեներալը խոսեց նաև «Շրջանառության հարկի մասին» Ազգային ժողովում իր ելույթից, որ ասել է, թե այս անգամ էլ իրենք թող ժողովրդի սրտով անեն։ Դիտարկմանը, թե փաստորեն գեներալի խոսքն անցավ ԱԺ-ում և նախագծի որոշ դրույթներ հօգուտ ժողովրդի փոխվեցին, պատասխանեց, որ ինչը ժողովրդինն է, պետք է ժողովրդի համար լավ լինի. «Բա ո՞ւմ ասածը պիտի լիներ, որ իմ ասածը չլինի»։

Իսկ դիտարկմանը, թե ինչու ԱԺ-ում հաճախ չի նման ելույթներով հանդես գալիս, գեներալն ասաց. «Իմ ինչին ա պետք խոսալ, էնքան բառադի մարդ կա, թող խոսան էլի»։

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել