կարինե-դանիելյանAraratnews.am-ը գրում է․

«Գայլերի զանգվածային որսով նրանց հարձակումը գյուղերի վրա չեն կանգնեցնի, նրանց հարձակման մեջ ավելի լուրջ խնդիրներ կան: Գայլերը էպիդեմիաներից պաշտպանում են բնությունը , քանի որ հանդիսանում են բնության սանիտարներ՝ նրանք ուտում են հիվանդ և թույլ կենդանիներին: Սովետմիության ժամանակ անխնա որսում էին գայլերին, ինչը հանգեցրեց էկոհամակարգի խաթարմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Կարինե Դանիելյանը նշեց, որ գյուղերին գայլերի հարձակումից պաշտպաելու համար, անհապաղ պետք է դադարեցվի նրանց համար կերակուր հադիսացող կենդանիների որսը: Նման կենդանիներն, ըստ բնապահպանի, նապաստակներն են, վայրի խոզերը և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել