Esem.am-ը գրում է.

«Xfactor» նախագծից հասարակությունը հայտնի դարձած Արմինե Քոչարյանը երեկ ամուսնացել է թմբկահար Գևորգ Հարությունյանի հետ:) Զույգը միմյանց հավերժ սիրելու երդում է տվել  Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցում:

Գևորգն ու Արմինեն 1 տարի առաջ ծանոթացել են աշխատանքի բերումով ու սկսվել է ծառայողական սիրավեպ :) Արմինեի խոսքով՝ ինքն էլ չէր պատկերացնում, որ ամեն ինչ այսպես կստացվի:) «Դեռ չեմ ադապտացվում, որ արդեն ամուսնացած եմ, սակայն միաժամանակ այնպիսի զգացողություն ունեմ, որ այդպես էլ պետք է լիներ»,- ESem.am-ին ասաց նորահարսը: Նորապսակներն ապրում են ամուսնու ընտանիքի հետ:

Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներում հարսնացուին օգնել է ամուսնու քույրը: Հարսի զգեստը ևս նրանք միասին են ընտրել: Արմինեն չի պահպանել հասանեկան զգեստը մինչ ամուսնությունը փեսացունին ցույց չտալու ավանդույթը: «Մինչև հարսանիքը զգեստս նկարներով ցույց եմ տվել սիրելիիս, քանի որ շատ էի ցանկանում, որ այն դուր գար նրան»,- խոստովանեց երգչուհին:

Զույգը պահպանել է ավանդական հարսանիքի երթուղին, իսկ հայկական ավանդական հարսանիքներին հատուկ երաժշտական մասն այնպես են կազմակերպել, որ բոլոր հյուրերին գոհացնեն. եղել է և՛ զուռնա-դհոլի, և՛ էստրադային, և՛ ժողովրդական երգերի բաժին, իսկ դիջեյի պարտականությունները ստանձնել է «Գիգաբիթ» խմբից Բագրատը:

Նորապսակների մուտքը հանդիսությունների սրահ ավանդական տարբերակով չի եղել:) Մուտքը եղել է նորաստեղծ ընտանիքի երաժշտական համարով. ամուսինը նվագել է, կինը՝ երգել:

 «Ամեն ինչ շատ լավ անցավ: Նախքան հարսանիքը դեմ էի, որ մեծ հարսանիք անենք, քանի որ համարում էի, թե անիմաստ ու մեծ ծախս է, սակայն երեկ համոզվեցի, որ այդպես չէ: Եթե ամեն ինչ ճիշտ է կազմակերպվում, հյուրերը ճիշտ են ընտրվում, ամեն ինչ շատ լավ է անցնում. պետք է մաքսիմալ վայելես օրդ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել