Esem.am-ը գրում է․

Համացանցն օրերս հեղեղված էր տեղեկությամբ, որ հայտնիները մեկը մյուսի հետևից մեկնում են Ռուսաստան՝ մասնակցելու «Տաշի շոուին»: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «Տաշի շոուն», հետաքրքիր էր բոլորին:)

Միջոցառման կազմակերպիչները ESem.am-ին են տրամադրել շոու ծրագրի լուսանկարներն ու հետաքրքիր մանրամասները:) Ի սկզբանե հայտնենք, որ այս նախագիծը որևէ կապ չունի «Տաշիր» մրցանակաբաշխության հետ, ինչպես կարծում էին շատերը:

Այս անգամ հայերը Կրեմլի դահլիճը դարձրել էին «Աշոտի մոտ» սրճարանը, որտեղ էլ դերասան Աշոտ Ղազարյանը հյուրընկալել էր հայ և արտերկրացի մի շարք հայտնիների՝ երգիչների, դերասանների, հումորիստների:

Արմենչիկը, Սիլվա Հակոբյանը, Արմինկան, Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, Շուշաննա Թովմասյանը, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Եվա Ռիվասը, Մհերը, Մարտ Բաբայանը, Վարդան, Զառան, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Սոնան, Լիկա Սալմանյանը, Արսեն Սաֆարյանը, Զարուհի Բաբայանը, «Արձագանք» խումբը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թադևոսյանը, Մրոն, Համլետ Գևորգյանը, Մարգարիտա Պոզոյանը, Աննա Սեմենովիչը, «Блестящие» խումբը, Էմիլ Կարատը, Պրեսլավան, Քևին ՄքՔոյը, ու այլք իրենց պատմություններով, մտահոգություններով ու խորհուրդներով եղել են սրճարանի հաճախորդները:)

Շոու ծրագիրն իրականացվել է «Արմենիա» հեռուստաընկերության նախագծերի հիման վրա՝ «Մեր բակի» ձևաչափով: Դե իսկ հետաքրքիր անցուդարձը լրացվել են  մկրտության, նշանդրեքի, հարսանիքի, ծննդյան տարեդարձի, ի վերջո, Նոր տարվա տոնակատարություններով:) «Աշոտի մոտ» կատարված իրադարձությունները հանդիսատեսը տեսնելու ու գնահատելու հնարավորություն կունենա Ամանորի գիշերը:) Շոու ծրագրի մտահղացումը գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանինն է:

Համերգային ծրագիրն աչքի է ընկել հետաքրքիր զուգերգերով: Կազմակերպիչների առաջարկով Միհրանը զուգերգ է կատարել «Блестящие» խմբի հետ: Նրանք ներկայացրել են նոր ստեղծագործություն, որն, ամենայն հավանականությամբ, տեսահոլովակ կունենա: Երգչուհի Սոնան զուգերգեր է կատարել  Քևին ՄքՔոյի և Էմիլ Կարատի հետ: Նրանք ևս ներկայացրել են նոր երգեր, որոնք ևս հետագայում տեսահոլովակ կունենան: Առաջին անգամ հնչել է Միհրան Ծառուկյանի և Վարդայի երգը: Մարտ Բաբայանն ու Աննա Սեմենովիչն է; ներկայացրել են արդեն հայտնի  դուետը՝ «Люби» երգը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել