Doctors.am-ը գրում է․
'Harvard University'-ի գիտնականները եկել են  եզրակացության, որ էստրոգեն հորմոնը կանանց օրգանիզմն ավելի կայուն է դարձնում շնչառական հիվանդությունների հանդեպ, այն դեպքում, երբ տղամարդիկ ավելի հակված են թոքաբորբի և այլ հիվանդությունների առաջացմանը:
Լաբորատոր մկների հետ անցկացված փորձերի ընթացքում պարզվեց, որ էստրոգենի ներարկումները մեծացնում էր ինֆեկցիաների հանդեպ կայուն NOS 3 էնզիմի արտազատումը: Պնևմոկոկով մկների ինֆեկցման և էստրոգենի միաժամանակյա ներարկման դեպքում մկներն առողջանում էին: Մեկ այլ էքսպերիմենտի ընթացքում հեռացնում էին գենը, որը պատասխանատու էր NOS3 էնզիմի սինթեզի համար: Դրանից հետո մկները կորցնում էին դիմացկունությունը ինֆեկցիայի հանդեպ:Այսպես, գիտնականները եկան եզրակացության, որ կանայք  գենետիկորեն ավելին կայուն են շնչառական ինֆեկցիաների հանդեպ, քան տղամարդիկ: 
Գիտնականները հույս ունեն, որ ի վերջո իրենց աշխատանքը կօգնի NOS3 պարունակող պրեպարատների մշակման գործում, որոնք կօգնեն կանխարգելել պնևմոնիայով և այլ ռեսպիրատոր հիվանդություններով ինֆեկցման վտանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել