Newmag.am-ը գրում է․

Թիկնոց, մեծ շալ, պոնչո. անցած ձմռանը «Burberry»-ի ցուցադրությունից և «Pitti Uomo»-ի street style լուսանկարներից պարզ դարձավ, որ այս աքսեսուարները կդառնան սուպերհիթ: Թիկնոցներն այսօր անսովոր են դիտվում, սակայն մեծ տարածում են գտել: Տարատեսակ մոդելներ առաջարկում են մեծ նորաձևության տները, mass market ապրանքանիշները: Թրենդի տարածմանը նպաստեց ոչ միայն նորաձև լինելու փաստը, այլև հարմարավետությունը. թիկնոցները տաք են և չեն խանգարում ձեռքերի շարժումներին:

Եվս մեկ առավելություն. դրանք կարելի է կրել և համադրել տարատեսակ հագուստների և ոճերի հետ: Ամենատաք մոդելները մեզ կտաքացնեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը (եթե ձմեռը չլինի անցած տարվա նման սոսկալի ցուրտ): Թրենդը ունիսեքս է, կան կանանց և տղամարդկանց թիկնոցների և պոնչոների բազմաթիվ օրինակներ: Բազմազան են նաև դրանց տեսակները և ոճային լուծումները, օրինակ՝ մինիմալիստիկ միագույն, աշնան ոգով վանդականախշ կամ գծավոր և նույնիսկ էթնիկ ոճի հարուստ դեկորով մոդելներ: Մի խոսքով` նոր թրենդը իսկապես հետաքրքիր է և բազմազան, մեզ մնում է միայն ձեռք բերել թիկնոց և այս աշունն անցկացնել դրա ջերմության ներքո: Շատ նորաձև ջերմություն:

tiknoc man

tiknoc

tiknoc5

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել