257ba8ba3b5f7de624c2f2f2c761a2d4_large1in.am-ը գրում է․

Լեդի Գագան խոստովանել է, որ ամեն օր դեղորայք է ընդունում՝ ընկճախտի դեմ պայքարելու համար:

Լոնդոնում համերգի ժամանակ երգչուհուն նամակ են փոխանցել երկրպագուհուց, ով գրել է ինքնասպանությամբ կյանքին վերջ տալու իր ցանկության մասին, որին, սակայն, փրկել է Լեդի Գագայի երաժշտությունը: Ի պատասխան՝ աստղը Born This Way երգի կատարման ժամանակ աղջկան հրավիրել է բեմ և ասել. «Ես ամեն օր դեղորայք եմ ընդունում ընդդեմ մտավոր խնդիրների և ընկճախտի, և դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»:

28-ամյա երգչուհին մինչ այդ ասել էր, որ իր համար հատկապես ծանր էր 2013-ի վերջը, իսկ կես տարի առաջ մտածել է՝ արդյոք արժե՞ շարունակել կարիերան փոփ երաժշտության ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել