Lragir.am-ը գրում է․

Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում ելույթ ունենալով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ վաղվանից Հայաստանի բոլոր մարզերում ստեղծվելու են շարժման շտաբներ, ցանկացած պահի ժողովրդին մոբիլիզացնելու համար: Նա ասել է, որ եթե իշխանությունները չկատարեն պահանջները՝ ընտրական օրենսգրքի բարեփոխում, անցում համամասնական համակարգի, ապա շարժումը պահանջելու է իշխանափոխություն: Նա ասել է նաեւ, որ մինչ այժմ շարժումը հասել է հաջողության, իշխանությանը ստիպելով հետաձգել շատ որոշումներ, մասնավորապես Սահմանադրական փոփոխությունները: Նա հայտարարել է նաեւ, որ դեմ է նստացույցին: Հանրահավաքն ավարտվել է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել