1in.am-ը գրում է.

mars(2)

Գիտնականները պարզել են, որ Մարսում առաջին գաղութարարները երկու ամիս կապրեն: Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ Mars One ծրագրի շրջանակներում Մարսի առաջին գաղութարարները Կարմիր մոլորակի վրա 68 օրից ավելի ապրել չեն կարող, գրում է svit24.net-ը:

Զեկույցի համաձայն՝ մոտավորապես 68-րդ օրը առաջին գաղութարարը կմահանա ասֆիքսիայից: Նման հետևություններն արվել են մի շարք գիտական վերլուծությունների հիման վրա, որոնց միջոցով գիտնականներն ուսումնասիրել են թթվածնի, սննդի պաշարները, ինչպես նաև թռիչքի համար նախատեսված տեխնոլոգիաները:

Աշխատանքի հեղինակների խոսքերով՝ գաղութարարների համար սնունդ են ծառայելու բույսերը, որոնք ժամանակի ընթացքում չափազանց շատ թթվածին կարտադրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել