2013-2014  ուսումնական տարում ԲՈւՀ ընդունվել է 19 034 հոգի, որից 54.3% կանայք են. ԱՎԾPanorama.am-ը գրում է.

2013/2014 ուսումնական տարում հանրապետության 63 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրերով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այդ հաստատություններ ընդունվել է 19 034 (կանայք` 54.3%), սովորել` 85 922 (կանայք` 52.4%), ավարտել` 21 944 (կանայք` 54.1%) մարդ:

Ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 46.9% (կանանց` 49.2%, տղամարդկանց` 44.6%), գենդերային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)` 1.10:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել