ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնավորումներ ունի, որ Դուք ձեր առանձնատան վերևի հարկից կանչել եք Ավետիք Բուդաղյանին, և երբ վերջինս կանչին արձագանքելով ետ է գնացել, սառնասրտորեն սպանել եք նրան: Դուք ե՞ք սպանել նրան: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այս հարցին Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Այդ դեպքի մասին չեմ ուզում խոսել: Միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է անում: Ինքը ոչ էքսպերտ է, որ էլ քննիչ, եղա՞վ»:

Մեր մյուս հարցին, թե տեղեկություններ կան, որ դուք հանք եք նվիրել ու դրա դիմաց են ձեզ նշանակել մարզպետ, ճի՞շտ են: «Բայց ես կարո՞ղ է էներգետիկայի նախարար եմ»,-տարակուսել է նա:

Երբ համառեցինք, որ հանք ունենալու համար պարտադիր չէ նախարար լինել, Խաչատրյանը պատասխանեց. «Հանք ունեմ, այն հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեություն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել