Doctors.am-ը գրում է․

Կանանց մոտ սեռական խանգարումներն ավելի շատ են տարածված, քան ընդունված է կարծել: Ցանկության բացակայության և օրգազմի հետ կապված խնդիրների հետ կինը կարող է բախվել ցանկացած տարիքում:

Համաձայն սեքսոլոգիական հետազոտություններից մեկի արդյունքների՝ ամեն երրորդ կնոջ մոտ բացակայում է սեռական ցանկությունը, ամեն չորորդ կնոջ մոտ կան օրգազմի հասնելու հետ կապված դժվարություններ, իսկ ամեն հինգերորդը՝ գանգատվում էհեշտոցի չորությունից:
Այնուամենայնիվ, համարվում է, որ օրգազմի առկայությունը կանանց մոտ սեռականբավարարվածության միակ չափորոշիչը չէ: Ինտիմ կյանքի բավարարվածությունը հիմնականում կախված է նաև զուգընկերոջ հետ արժեքային համակարգի ընդհանրությունից և հարաբերությունների վստահելիությունից:

Կանացի բոլոր սեռական խանգարումները բաժանվում են երկու խմբի. առաջին խմբի մեջ են մտնում տարաբնույթ հոգեսեքսուալ խանգարումները, որոնք խոչընդոտ չենսեռական կյանքի համար, երկրորդ խմբում՝ խանգարումներ, որոնց դեպքում առաջանում են սեռական կյանքը խոչընդոտող ֆիզիոլոգիական ռեակցիաներ: Կանանց սեռականխանգարումները հիմնականում ունեն երկրորդային ծագում, այսինքն՝ հանդիսանում են սոմատիկ կամ նյարդային խանգարումների հետևանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել