Տրանսպորտային կոլապս` ՀայկաձորումArmnewsTV.am-ը գրում է.

Մեծ խնդիր` փոքր գյուղում: Սահմանամերձ Հայկաձորը տրանսպորտային կոլապսի մեջ է: Գնացքը, որով հայկաձորցիները կարող էին հասնել Գյումրի, Երեւան, Արմավիր, այլևս չի կանգնում «Բագրավան» կիսակայարանում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն արդարացված է համարում կիսակայարանի գործունեության դադարեցումը: Ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պետի տեղակալն ասում է, որ «Բագրավան» կիսակայարանը երբևէ նորմալ չի էլ գործել, նույնիսկ նորոգելն էր աննպատակահարմար:

Հայկաձորցիներին ընկերության պատասխանը չի համոզում: Վստահ են, որ կիսակայարանը նորոգելու և վերագործարկելու դեպքում գյուղի տրանսպորտային խնդիրը կթեթևանա: Հայկաձորցիների համար արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային միակ միջոցը մնում երթուղային տաքսին, որն աշխատում է օրական մեկ անգամ և սպասարկում է միանգամից 4 գյուղի:

«Բագրավան» կիսակայարանի գործունեության դադարեցումից հայկաձորցիները մեկ օգուտ թերևս կունենան: Մարզպետը միջնորդել է, որպեսզի տարածքի չօգտագործված խիճը օգտագործվի համայնքի քարուքանդ ճանապարհների փոսերը լցնելու համար:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել