GalaTV.am-ը գրում է.

Հականոբելյան մրցանակաբաշխությունը Նոբելյան հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության պարոդիան է: Այն անցկացվում է 1991թ.-ից:  Առաջին մրցանակաբաշխությունները տեղի են ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Այն տարեցտարի ավելի հանրաճանաչ է դառնում եւ հաղթողներին մրցանակները հանձնում են իրական Նոբելյան մրցանակակիրները:

Այս տարի մրցանակը բաժին հասավ մի խումբ հետազոտողների, ովքեր հետազոտել են, թե ինչու է բանանի կեղեւը այդքան սայթաքուն, երբ ոտքդ դնում ես նրա վրա: Կիտասատո ինստիտուտի ճապոնացի գիտնականները՝ Կիոշի Մաբուչիի գլխավորությամբ, ուսումնասիրել են բանանի կեղեւի շփումը լաբորատոր պայմաններում եւ ինչպես նաեւ պարզել են, թե ինչու խնձորի եւ նարնջի կեղեւներն այդքան էլ վտանգավոր չեն սահելու եւ ընկնելու համար: Արդյունքում ճապոնացիները ստացան ֆիզիկայի Հականոբելյան մրցանակ:

Սակայն իրականում հետազոտությունները այնքան էլ անիմաստ չեն, ինչքան թվում է առաջին հայացքից, քանի որ ճապոնացի գիտնականներին հետաքրքրել էր նաեւ այն, թե ինչպես է շփումը սայթաքուն մակերեւույթների վրա ազդում մեր վերջույթների շարժման վրա: Բանն այն է, որ պոլիսախարիդային քսուկը, որը պատասխանատու է բանանի կեղեւի սայթաքուն լինելու համար, գոյություն ունի նաեւ մեր հոդերի մեմբրանների մեջ:

«Այս հետազոտությունը կօգնի նոր պրոթեզներ պատրաստել հոդերի համար»,- ասել է Կիոշի Մաբուչին BBC-ին:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել