Արսեն Մկոյանին սպանել են դպրոցականների աչքի առջևArmnewsTV.am-ը գրում է.

Նոր Արեշ թաղամասի 9-րդ փողոցի բնակիչների անդորրը խախտվել է: Երեկվա կրակոցներից դեռ ուշքի չեն գալիս: 32-ամյա Արսեն Մկոյանի սպանությունը ցնցել է բոլորին: Հարևանները դժվարանում են անցյալով խոսել Արսենի մասին, ասուն են` խելոք ու համեստ տղա էր: Դեպքը տեղի է ունեցել 43-րդ դպրոցի մոտ` երեխաների աչքի առաջ: Արյան հետքերը դեռ ասֆալտի վրա են: Դեպքից րոպեներ առաջ նա դուրս է եկել խանութից ու քայլել տան ուղղությամբ: Խանութի աշխատակիցը 6 կրակոց է լսել, աղմուկ ու ճիչ, մինչև դուրս է եկել խանութից, Արսենին գետնին ընկած է տեսել: Կատարվածից հետո բոլորը շոկի մեջ են, հարևանները տեսածն ու լսածը արդեն պատմել են ոստիկաններին, նորից խոսել ու կատարվածը վերապրել չեն ցանկանում: Վստահեցնում են` Արսենը ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել: Դեպքի առթիվ Էրեբունու ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական կոմիտեն հայտնում է, որ անձը 8 փամփուշտ է արձակել Մկոյանի ուղղությամբ: Կասկածյալներ կան, բայց նրանց անունները նախաքննությունից ելնելով` քննչական մարմինը չի հրապարակում:

Տեսանյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել