Asekose.am-ը գրում է.

Երգչուհի Եվա Րիվասն իր Instagram-ում անդրադարձել է երեկ երեկոյան համացանցում հայտնված այն հոդվածին, ըստ որի` նա «Մանկական Եվրատեսիլ 2014» ընտրական փուլին ներկայացել է կրծքերը բաց զգեստով:

Ներկայացնում ենք երգչուհու գրառումն ամբողջությամբ.

Երեկ` սեպտեմբերի 14-ին, ես մասնակցություն ունեցա  «Մանկական Եվրատեսիլ 2014» ընտրական փուլին, որտեղ ներկայացել էի կրծքերի շրջանում լայն բացվածք ունեցող սև երկար զգեստով: Անմիջապես ելույթիցս հետո հայտնվեց մի հոդված, ըստ որի` ես մերկացրել եմ իմ կրծքերը և այլն: Դրանից հետո, բնականաբար, սկսվեցին բուռն քննարկումներ, որոնց բնույթն արդեն ինձ քաջ ծանոթ է: Բայց ինչ վերաբերում է նրանց,  ովքեր ցանկություն ունեն այս ամենով ինչ-որ կերպ վնասել ինձ կամ ցեխ շպրտել վրաս, ապա առաջին և վերջին անգամ կասեմ և կխնդրեմ մեկընդմիշտ հիշել. Ես ունեմ գեղեցիկ կրծքեր,  ունեմ շքեղ կառուցվածք, որը ցանկացած պահին կարող եմ բացել կամ փակ պահել: Ես անում եմ այն, ինչ ցանկանում եմ և ապրում եմ միայն իմ կանոններով:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել