1409306031853_Image_galleryImage_28_Aug_2014_LIVERPOOL_UK_1in.am-ը գրում է.

«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը վստահ է, որ թիմի նորեկ Մարիո Բալոտելին հաջողությունների կհասնի:

«Բալոտելին աջակցություն կստանա: Վստահ եմ, որ կարճ ժամանակ անց նա աստղ կդառնա «Լիվերպուլ»-ում: Բոլորս գիտենք նրա բնավորության մասին: Այժմ ես, թիմի բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը հոգ ենք տանում նրա մասին և հիանալի հող նախապատրաստում, որպեսզի Մարիոն կարողանա լավ սկսել կարիերան մեր ակումբում»,- Sky Sports-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը:

Հիշեցնենք` ավելի վաղ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել էր, որ Բալոտելին կմասնակցի «Տոտենհեմ»-ի դեմ խաղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել