«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանը բեռնաթափելու ծրագիր ուներ։ Նա լրջորեն մտադրվել էր Գյումրի տեղափոխել մշակույթի և սպորտի նախարարությունները։ Անգամ Գյումրի էր այցելել և շենք փնտրել։ Ծրագիրը, սակայն, նրա հետ միասին գնաց անցյալի գիրկը՝ գրվեց սառույցին։

Հովիկ Աբրահամյանն առայժմ զբաղված է իր օլիգարխ շրջապատին հարկային դաշտ բերելու գործով և անտեսել է այս վեհ գաղափարը։ Երեկ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է ծրագրի ճակատագրով։

«Դա աշխատանքային կարգով էր, խոսակցությունը դեռևս չի մարել, շարունակվում է», - սփոփել է փոխնախարարը։ Հայտնի է, որ մշակույթի նախարարն ամբողջ հոգով մերժում էր Գյումրի գնալու ծրագիրը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել