232106711406957438GalaTV.am-ը գրում է.

Օգոստոսյան սահմանային միջադեպերը, արդեն կարելի է ասել, անցյալում են: Որոշ մարդիկ ձեռք բերված այս համեմատաբար խաղաղ վիճակը համարեցին բանակցությունների արդյունք, սակայն գերիշխող է իհարկե այն տեսակետը, որ իրավիճակը թելադրեց ու թելադրում է սահմանագծում կանգնած հայ զինվորը:

Այն, որ ադրբեջանական հնգօրյա դիվերսիոն սադրանքներին հայկական կողմը լավագույնս դիմադրեց ու հետ շպրտեց, սա արդեն փաստ է: Սակայն իրավիճակը ցույց տվեց՝ որոնք են հայկական կողմի բացթողումները եւ ինչ պետք է անել այդ բացթողումները լրացնելու, սխալները շտկելու եւ առավել զգոն լինելու համար:

4568841382099076

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյան

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր  Թովմասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ավելորդ է անգամ խոսել ինչ-որ բացթողումների մասին, քանի որ հայկական կողմը ակնհայտորեն հաղթող կողմ է համարվում նաեւ վերջին իրադարձություններից հետո եւ հետեւաբար ավելորդ է ուրիշ քննարկումներ ծավալելը:

«Այն, ինչ կատարվեց այդ օրերին սահմանում, Արցախի ժողովրդի համար զարմանալի չէ, զարմանալի չէ նաեւ, որ ՊԲ-ն կասեցրեց դիվերսիաները, իմ կարծիքով ադրբեջանցիները եւս մեկ անգամ իրենք իրենց համար հաստատեցին, որ հայկական կողմի կանոնավոր բանակի հարվածները ստանալուց հետո հետ են շպրտվում ու կարող են շպրտվել մինչեւ Բաքու»:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել