wpid-obama-best-1024x6641in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ 2001-ի ողբերգական իրադարձություններից՝ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հատուկ ծառայությունները կտտանքներ են կիրառել կասկածյալների նկատմամբ: Այս մասին գրում է BBC-ն:

«Մենք շատ բաներ ճիշտ ենք արել, սակայն մենք խոշտանգել ենք որոշ տղաների: Մենք արել ենք բաներ, որոնք հակասում են մեր արժեքներին»,- ասել է Օբաման:

Նման մեկնաբանությունների առիթ է դարձել ԱՄՆ սենատի հետախուզության հարցերով կոմիտեի՝ հրապարակման պատրաստվող հաշվետվությունը: Սենատորները սեփական հետաքննություն են վարել 2009-ից:

Փաստաթղթի ամբողջական տեքստը կազմված է 6200 էջից, կհրապարակվի, սակայն, միայն փաստաթղթից սեղմագիր, մնացածը գաղտնի է:

Բարաք Օբաման իր ելույթի ընթացքում նաև աջակցություն է հայտնել ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանին:

Չնայած այս ամենին՝ նա հրապարակայնորեն ներողություն է խնդրել հաշվետվությունը պատրաստող սենատից:

Նշենք, որ Սպիտակ տանը լինելու իր առաջին իսկ օրերից Օբաման արգելել է «կոշտ հարցման» կիրառումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել